ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ Պաշտպանության Տարածքային Ծառայություն
Տնօրենի տեղակալներ
ՇԱՎԱՐՇ ԱՐԱՄԻ ԱՐԱՄՅԱՆ
Ծնվել է 1988 թվականին Գյումրի քաղաքում։
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1994 թ․ ընդունվել է Գյումրու Վահան Տերյանի անվան թիվ 15 միջնակարգ դպրոց, 2002թ․՝ Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի վարժարան:
2004-2008 թթ․ սովորել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի բնագիտա-աշխարհագրական ֆակուլտետի աշխարհագրության բաժնում:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
2005-2008 թթ․՝ Շիրակի մարզի Սեյսմիկ ծառայության հերթապահ ինժեներ:
2008-2010 թթ․՝ Շիրակ ՋՕ ընկերության տեխնիկ ջրբաշխ:
2011-2013 թթ․՝ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Շիրակի տարածքային բաժնի առաջին կարգի մասնագետ:
2013-2017 թթ․՝ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Շիրակի տարածքային բաժնի առաջատար մասնագետ, պետական տեսուչ։
2017-2019 թթ․ զբաղվել է գյուղատնտեսությամբ:
2019-2021 թթ․՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ, ավագ պետական տեսուչ:
2021 թ. օգոստոսից հոկտեմբեր՝ ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի պետի տեղակալ։
2021 թ. հոկտեմբերից ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի պետ։