ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ Պաշտպանության Տարածքային Ծառայություն

gerbArmenia

Հյուսիսային տարածաշրջանային կենտրոն


ՊԵՏ՝ ՇԱՎԱՐՇ ԱՐԱՄԻ ԱՐԱՄՅԱՆ

Ծնվել է 1988 թվականին Գյումրի քաղաքում։


ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1994 թ․ ընդունվել է Գյումրու Վահան Տերյանի անվան թիվ 15 միջնակարգ դպրոց, 2002թ․՝ Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի վարժարան:

2004-2008 թթ․ սովորել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի բնագիտա-աշխարհագրական ֆակուլտետի աշխարհագրության բաժնում:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

2005-2008 թթ․՝ Շիրակի մարզի Սեյսմիկ ծառայության հերթապահ ինժեներ:

2008-2010 թթ․՝ Շիրակ ՋՕ ընկերության տեխնիկ ջրբաշխ:

2011-2013 թթ․՝ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Շիրակի տարածքային բաժնի առաջին կարգի մասնագետ:

2013-2017 թթ․՝ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Շիրակի տարածքային բաժնի առաջատար մասնագետ, պետական տեսուչ։

2017-2019 թթ․ զբաղվել է գյուղատնտեսությամբ:

2019-2021 թթ․՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ, ավագ պետական տեսուչ:

2021 թ. օգոստոսից հոկտեմբեր՝ ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի պետի տեղակալ։

2021 թ. հոկտեմբերից ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի պետ։


ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Հեռախոսահամար՝ 060-37-22-72

Էլեկտրոնային հասցե՝ [email protected]