ՍՈՍ ՍԱՄՎԵԼԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Ծնվել է 1978 թ․ Հայաստանի Հանրապետությունում՝ Կապան քաղաքում։
ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ
1985-1991 թթ․՝ Կապանի թիվ 3 ռուսական միջնակարգ դպրոց,
1991-1995 թթ․՝ Կապանի թիվ 7 միջնակարգ դպրոց,
1995-2001 թթ․՝ Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետի բակալավրիատ և մագիստրատուրա։ Ստացել է «Երկրաֆիզիկա» մասնագիտությամբ մագիստրոսի աստիճան։
2001-2004 թթ․՝ Երևանի պետական համալսարանի ասպիրանտ։ Ստացել է «Երկրաբանական գիտությունների թեկնածու» գիտական աստիճան:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
1997 թ․ ընդունվել է ՀՀ կառավարությանն առընթեր «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն»՝ որպես կրտսեր մասնագետ։
2001-2002 թթ․՝ գլխավոր սեյսմոլոգ ՍՊԱԾ հարավային բաժանմունքում։
2002-2005 թթ․՝ սեյսմոլոգիայի բաժնի վարիչ ՍՊԱԾ կենտրոնական բաժանմունքում (ՍՊԱրմԾ)։
2005-2007 թթ․՝ հրավիրված գիտաշխատող Ճապոնիայի սեյսմոլոգիայի և ինժեներային սեյսմոլոգիայի միջազգային ինստիտուտում։
2008-2009 թթ․՝ ավագ գիտաշխատող Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի կիրառական երկրաբանության լաբորատորիայում։
2009-2010 թթ․՝ երկրաբանության բաժնի վարիչ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ում։
2010 թ․ նշանակվել է սեյսմիկ վտանգի գնահատման համալիր կետրոնի պետ։ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ում։
2011-2014 թթ․՝ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրենի տեղակալ,
2014-2018 թթ․՝ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն,
2018-2021թթ․՝ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար,
2021թ․՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն։
2023թ․ ապրիլից զբաղեցնում է ՀՀ ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը։
2025 թ. ապրիլին վերանշանակվել է նույն պաշտոնում:
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ
2000-2001 թթ․ մասնակցել է Ճապոնական միջազգային համագործակցության գործակալության կողմից կազմակերպված վերապատրաստման կուրսերին։
2016 թվականից Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետներից է։
ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Մասնակցել է մի շարք ազգային և միջազգային հետազոտական նախագծերի: Հեղինակ և համահեղինակ է տարբեր ոլորտային գրքերի, ուսումնամեթոդական ձեռնարկների։ Հրատարակել է տասնյակ գիտական հոդվածներ։ Ամուսնացած է, ունի 2 երեխա։
ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ընդունարան՝ 060-37-22-43 Էլ․ փոստ` [email protected]