Ուսուցում Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում
ՀՀ ներքին գործերի նախարարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի մասնագետներն անցկացրել են սեյսմիկ պաշտպանությանը նվիրված տեղեկատվական հանդիպում-դասախոսություն Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում։ Մասնակցել է ուսանողական և դասախոսական անձնակազմը։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանի սեյսմիկ ռիսկերին և պատմական խոշոր երկրաշարժերին, մասնավորապես՝ 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի պատճառներին, հետևանքներին ու քաղված դասերին։
Քննարկվել են երկրաշարժի վարքականոնները, առաջին արձագանքման և տարահանման քայլերը, շենքերի սեյսմակայունության կարևորությունը։ Մասնակիցները հետաքրքրվել են՝ ինչպես արագ ու ճիշտ կողմնորոշվել բնակարանում կամ լսարանում ցնցումների ժամանակ, կառավարել խուճապն ու տարանջատել ապատեղեկատվությունը։
Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ Հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի