ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Հոկտեմբերի 22-28․ Հայաստանում 2 բալից ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Հոկտեմբերի 22-28-ը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։

Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ՝

📍հոկտեմբերի 24-ին Ադրբեջանում՝ Թովուզ քաղաքից 20 կմ հյուսիս՝ 3 բալ ուժգնությամբ,

📍 հոկտեմբերի 28-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 36 կմ հարավ-արևմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիուդով գրանցվել է 6 երկրաշարժ։ Հոկտեմբերի 22-ին Տիբեթ-Ցինհայ (նահանգ Չինաստանում) սահմանային գոտում՝ Տիբեթի ինքնավար շրջանի Նագչու քաղաքից 197 կմ դեպի հյուսիս-արևելք, տեղի է ունեցել սեյսմիկ իրադարձություն 7.0 մագնիտուդով: Երկրաշարժին հետևել է 5 և ավելի մագնիտուդով 6 երկրաշարժ: Երկրաշարժերի հետևանքով գրանցվել է 16 զոհ, 76 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Կան ավերածություններ:

Հոկտեմբերի 24-ին 6.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վանուատուի Պորտ Օլրի քաղաքից 199 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Երկրաշարժին հետևել է 5 և ավելի մագնիտուդով 37 երկրաշարժ, որից երեքն ունեցել են 6.3, 6.1 և 6.0 մագնիտուդ:

Հաջորդ օրը ճապոնական Բոնին կղզեխմբի տարածքում գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 6.5 մագնիտուդ:


ՆԳՆ ՍՊՏԾ դիտացանցի և մոնիթորինգի վարչություն