Տարահանման վարժանք Սիսիանի ավագ դպրոցում
Օրերս Սյունիքի մարզի Սիսիանի ավագ դպրոցում անցկացվեց տարահանման վարժանք՝ ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հարավային տարածաշրջանային կենտրոնի նախաձեռնությամբ։
Ազդարարվեց երկրաշարժի մասին, և ամբողջ անձնակազմը դուրս եկավ շենքից։ Իրականացվեց աշակերտների հաշվառում։
Բնակչության հետ տարվող աշխատանքների բաժնի մասնագետներ Լիլիթ Գալստյանը, Արմեն Համբարձումյանն ու Մերի Ստեփանյանը լրացուցիչ բացատրական աշխատանք կատարեցին երկրաշարժի հնարավոր հետևանքների, տարահանվելուց հետո պատսպարման անվտանգ վայրերի, հարազատների հետ կապի դուրս գալու և այլ հարցերի վերաբերյալ։