ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Նոյեմբերի 5-11. Հայաստանում 2 բալից ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Նոյեմբերի 5-11-ը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։

Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 4 երկրաշարժ՝

📍նոյեմբերի 4-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 1 կմ հարավ-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ,

📍Նոյեմբերի 5-ին Իրանում՝ Մարանդ քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք՝ 5-6 բալ ուժգնությամբ,

📍նոյեմբերի 7-ին Թուրքիայում՝ Սարիղամիշ քաղաքից 60 կմ հյուսիս-արևմուտք՝ 4 բալ ուժգնությամբ,

📍նոյեմբերի 9-ին Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Չալդրան քաղաքից 28 կմ հարավ-արևելք՝ 4-5 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիուդով գրանցվել է 3 երկրաշարժ՝

📍նոյեմբերի 5-ին սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Խաղաղ օվկիանոսի հարավային մասում՝ Ֆիջի կղզեխմբի տարածքում՝ 6.1 մագնիտուդով,

📍նոյեմբերի 6-ին Ճապոնիայի Իբարակի պրեֆեկտուրայի Հասակի քաղաքից 144 կմ դեպի հարավ-արևելք՝ 6.1 մագնիտուդով,

📍նոյեմբերի 9-ին Վանուատուի Սոլա քաղաքից 401 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ 6.4 մագնիտուդով։


ՆԳՆ ՍՊՏԾ դիտացանցի և մոնիթորինգի վարչություն