ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Սեմինար-քննարկում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի հետ

ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության մասնագետները սեյսմիկ ռիսկի նվազեցման թեմայով հերթական սեմինար-քննարկումն են անցկացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հետ։

Զեկույցներով հանդես են եկել սեյսմիկ վտանգի գնահատման համալիր վարչության պետ Հակոբ Ղազարյանը, բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության ուսումնական բաժնի պետ Գոհար Արամյանն ու փորձագետ Սերոբ Դարբինյանը, կառուցվածքների սեյսմակայունության վարչության գլխավոր մասնագետ Արմեն Խաչատրյանը։

Մասնագետներն անդրադարձել են երկրաշարժերի ծագումնաբանությանը, մեր տարածաշրջանի սեյսմիկ ռիսկին, սեյսմապաշտպանության վարքականոններին և շենքերի սեյսմազինվածության բարձրացման մեթոդներին։


Լուսանկարները՝ ՍՊՏԾ մասնագետների