ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Տարահանման վարժանք Երևանի N 13 հիմնական դպրոցում

Երևանի Էռնեստ Թելմանի անվան N 13 հիմնական դպրոցում անցկացվեց տարահանման վարժանք՝ ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության նախաձեռնությամբ։ Վարժանքին հետևեցին բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության պետ Սյուզաննա Կակոյանը, փորձագետ Սերոբ Դարբինյանը և գլխավոր մասնագետ Անի Արամյանը։

Ըստ սցենարի՝ գրանցվում է երկրաշարժ, և դպրոցի անձնակազմը լքում է շենքը հնարավոր ելքերով։ Մեկ տուժածին բակում ծավալված բուժկետում ցուցաբերվում է առաջին օգնություն։

Վարժանքի ընթացքում մասնակիցների գործողությունները և տարահանվածների վերաբերյալ զեկույցների ընթացքը գնահատվեց լավ։



Տեսանյութն ու լուսանկարները՝ ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԻ