Դեկտեմբերի 4-10․ 2 և ավելի բալ ուժգնությամբ 1 երկրաշարժ՝ Հայաստանում
Դեկտեմբերի 4-10-ը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցել է 1 երկրաշարժ, մասնավորապես՝ դեկտեմբերի 8-ին Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Ջերմուկ քաղաքից 13 կմ հյուսիս-արևելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժը զգացվել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, ինչպես նաև Կեչուտ և Գնդևազ գյուղերում՝ 1-2 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ՝
📍 դեկտեմբերի 4-ին Իրանում՝ Պարսաբադ քաղաքից 53 կմ հարավ-արևմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ,
📍 դեկտեմբերի 7-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 20 կմ հյուսիս՝ 6-7 բալ ուժգնությամբ,
📍 դեկտեմբերի 10-ին Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 15 կմ հարավ-արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 3 երկրաշարժ՝
📍 Դեկտեմբերի 6-ին՝ Կանադայի Յուկոն տարածքի Ուայթհորս մայրաքաղաքից 249 կմ դեպի հարավ-արևմուտք՝ 7.0 մագնիտուդով:
📍 Դեկտեմբերի 8-ին՝ Ճապոնիայի Աոմորի պրեֆեկտուրայի Հատինոհե քաղաքից 81 կմ դեպի հյուսիս-արևելք՝ 7.6 մագնիտուդով: Երկրաշարժի հետևանքով առնվազն 50 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Երկրաշարժին հետևել են 5 և ավելի մագնիտուդով 7 երկրաշարժ, որոնցից մեկն ունեցել է 6.6 մագնիտուդ: Երկրաշարժը առաջացրել է ցունամի, որի առավելագույն բարձրությունը կազմել է 70 սանտիմետր: Էպիկենտրոնի մոտ գտնվող «Հիգաշի-դորի 2» գեոդեզիական կայանը գրանցել է երկրակեղևի մոտավորապես 9 սմ հորիզոնական տեղաշարժ արևելյան ուղղությամբ։
Կազմեց ՆԳՆ ՍՊՏԾ դիտացանցի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ Գայանե Վարդանյանը։