Թեստային աշխատանքը՝ որպես վարքականոնների ուսուցման արդյունավետ ձևաչափ
ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հարավային տարածաշրջային կենտրոնն ապրիլի 1-15-ն իրականացրել է սեյսմապաշտպանության թեմայով ուսուցում՝
📍Մեղրի համայնքի Ալվանքի և Շվանիձորի միջնակարգ դպրոցներում,
📍 Կապան համայնքի Տավրուսի միջնակարգ դպրոցում,
📍 Կապանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում։
Աշակերտները դիտել են նաև «Հաշտ ապրել երկրաշարժի հետ» ուսուցողական ֆիլմը և ակտիվ քննարկում ունեցել։
Կապան համայնքի Խոտանանի միջնակարգ դպրոցում ուսուցման ավարտին մասնագետները հանձնարարել են թեստային աշխատանք։ Բնակչության հետ տարվող աշխատանքների բաժնի առաջատար մասնագետ Մերի Ստեփանյանի խոսքով՝ թեստային աշխատանքը թույլ է տալիս հասկանալ, թե որքանով են երեխաները յուրացրել նյութը, վարքականոնների կիրառման ո՞ր դեպքերում են հավանական ամենաշատ սխալները։ Ուսուցիչների հետ համատեղ քննարկումներն ավելի են ամրապնդում գործնական միջոցառումների ժամանակ երեխաների անվտանգությունը։
Անի Անտոնյան
Լուսանկարները՝ Հարավային տարածաշրջանային կենտրոնի