Հայաստանը՝ միջազգային սեյսմոլոգիական ցանցի վստահելի գործընկեր
Եվրոպական-Միջերկրական սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հրապարակել է 83 անդամ երկրի 117 ցանցային կայանների նոր քարտեզը և շնորհակալություն հայտնել համագործակցության համար։ Կայանների հաղորդած տվյալները տեղադրվում են LastQuake բաց հարթակում։
Առաջատար կազմակերպությունների թվում է նաև ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը։
LastQuake հավելվածը թույլ է տալիս ստանալ տեղեկություն երկրաշարժերի զգացվածության մասին՝ մեկնաբանությունների, նկարների և տեսանյութերի միջոցով։ Ավելի քան 3 տարի հավելվածը հասանելի է նաև հայերեն` սեյսմիկ ծառայության մասնագետների ջանքերով։
Անի Անտոնյան