ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Սեյսմապաշտպանության ուսուցում՝ արվեստի միջոցով

Երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնների ուսուցումը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության առաջնահերթություններից է։

Հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի բնակչության հետ տարվող աշխատանքների բաժինը նոր ձևաչափ է կիրառել՝ ուսուցում նկարչության միջոցով, ինչը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ երեխաների մտքերն ու վախերը։

Գլխավոր մասնագետ Հայկ Մարկոսյանը նշում է՝ տարրական դպրոցի աշակերտները հաճախ երկրաշարժը պատկերում են որպես տարբեր վտանգների համակցություն։ Եվ խնդիր է առաջանում բացատրելու, թե իրականում ինչ առաջնային հետևանքներ կարող է ունենալ երկրաշարժը, և որ քայլերը պետք է լինեն առաջնահերթ։

Փորձը ցույց է տվել, որ նույնիսկ տարբեր ազգություն ունեցող երեխաները յուրովի են ընկալում երկրաշարժը։ Բոլոր ջանքերը պետք է ուղղվեն խուճապը բացառելուն և փոխօգնության գիտելիք փոխանցելուն։


ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԻ