
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Սույն թվականի մայիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 20:30 (Գրինվիչի ժամանակով` ժամը 16։30), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 41.08⁰ և արևելյան երկայնության 43․93⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան- Վրաստան սահմանային գոտի, Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2․8 մագնիտուդով երկրաշարժ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ և Աշոցք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։